Աշոտ Սիմոնյանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր.֊ի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով. փաստաբան

161

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Աշոտ Սիմոյնանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. ֊ի 258 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասին 1 ֊ին կետով։

Ի դեպ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, առերևույթ խուլիգան Սիսակ Գաբրիելյանն այս գործով դեռ չունի ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի դատավարական կարգավիճակ։

Չեմ հասկանում՝ ՀՔԾ հապավումն ինչպես ընթերցել՝ Հատուկ Քննչական, թե Քաղաքական Ծառայություն. երևի չպետք ա խանգարել երկիրը թուրքի բաժին դարձնել»։

Նշենք, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվածների թվում էր նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը, ում այնուհետև առևանգելով ձերբակալել էին։ Այդ օրը՝ առավոտյան, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել են «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի էին արժանացնում:

Հաջորդ օրը դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը և ազատ արձակել Սիմոնյանին։