Այս գիշեր կորոնավիրուսից մահացել է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

76

Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։

«Եկավ ամենասարսափելի օրը։ Աշխարհը փլվեց… Հայրիկը գնացել է՝ իր հետ տանելով փոքր ու անհոգ դուստր լինելու վերջին հնարավորությունը։ Թվում էր, թե նա միշտ կլինի։ Խելացի և իմաստուն, մի մարդ, որը կրթել է բազմաթիվ սերունդներ, նա ապրում էր իր երկրի համար և հոգ տանում շատերի համար։ Որբացել ենք ոչ միայն մենք ՝ նրա զավակները, այլև բոլոր նրանք, ում համար նա ընկեր էր, դաստիարակ, խորհրդական և առաջնորդող աստղ»,- գրել է Լիլիթ Ադիբեկյանը։

Նա ցավով նշել է, որ կորոնավիրուսը հաղթեց ինտելեկտին և իմաստնությանը: