ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ կին է մահապատժի ենթարկվելու

144

ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը սխալ է համարել ցածր ատյանի դատավորի որոշումը, որով հետաձգվում է վերջին 70 տարվա ընթացքում դաշնային մակարդակում առաջին կնոջ մահապատժի որոշումը, հաղորդում է NBC News-ը:

Դատապարտյալ Լիզա Մոնթգոմերին մեղավոր էր ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ առանձնակի դաժան սպանության մեջ: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դատավճիռը կյանքի կկոչվի դեկտեմբերի 8-ին Ինդիանա նահանգում մահացու ներարկման միջոցով:

Հետաձգման համար առիթ էր այն, որ դատապարտյալի փաստաբանները վարակվել էին կորոնավիրուսով եւ նրանց ժամանակ էր անհրաժեշտ առողջանալու եւ պատիժը մեղմելու մասին որոշումը նախապատրաստելու համար: Այդ ժամանակ շրջանային դատարանը հետաձգել էր մահապատիժը մինչեւ հունվարի 12-ը, սակայն այժմ այդ որոշումը չեղարկվել է եւ մահապատիժը կարող է ավելի շուտ իրականացվել, նշում է հեռուստաալիքը: