Airthings Masters. Լևոն Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ

156

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչի երկրորդ ռաունդում հայ գրոսմայստերը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից, որին հաղթել էր նաև առաջին փուլում (3:1): Առաջին ու երկրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երրորդում սպիտակ ֆիգուրներով հաղթեց Արոնյանը:

Եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը պայքարից դուրս թողեց ռուս Դանիիլ Դուբովին: Եզրափակիչի առաջին ռաունդը տեղի կունենա հունվարի 2-ին:

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: