Ֆիզուլիում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

162

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցին ականի պայթյունից վիրավորվել է․ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա 2 ոտքն էլ անդամահատել են։

Վիրավորում ստացած քաղաքացին 1981 թվականին ծնված Զաբիլ Բաբաևն է։

Ֆիզուլիի շրջանային դատախազությունը քննություն է սկսել դեպքի առթիվ։ Ադրբեջանցիները չականազերծված տարածքներ են այցելում` առանց իշխանությունների թույլտվության։