«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կսրվեն». Սուրեն Սուրենյանց

208

Տրանս-Ադրատիկ գազամուղը գոծողության մեջ է ու հունվարի 1-ից ադրբեջանական գազը հասնում է Եվրոպա:
Սա մեծացնում է Ադրբեջանի սուբեկտությունը ու նոր ռիսկեր է ծնում մեր համար:
Մյուս կողմից՝ ակնհայտորեն սրվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որովհետև Բաքուն դառնում է «Գազպրոմի» հիմնական մրցակիցը եվրոպական շուկայում: Սա հնարավորություններ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, եթե, իհարկե, մեզ հաջողվի նոր որակի պետություն ստեղծել, որը կարողանա հաղթահարել պարտվածի բարդույթը: