Պայթյուն Սիրիայի շուկայում

136

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս էլ-Այն քաղաքի Սուկ էլ-Խոդրա շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին հաղորդել է SANA գործակալությունը:

Ըստ տվյալների, ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ և տանում են տուժածներին:

Սահմանային Ռաս էլ-Այնը գտնվում է թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ: