Ուկրաինան ակնկալում է արդյունավետ երկխոսություն ամերիկյան նոր վարչակազմի հետ

54

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են արդյունավետ երկխոսություն հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, որն առաջիկայում ղեկավարելու է Ջոզեֆ Բայդենը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

«Մենք նպատակ ենք դրել կառուցել արդյունավետ երկխոսություն ԱՄՆ նոր վարչակազմի հետ բոլոր մակարդակներում, ներառյալ ամենաբարձր: Ուկրաինայի նախագահի պաշտոնական այցը ԱՄՆ մնում է օրակարգում: Մենք արդեն մշակում ենք երկկողմ հարաբերությունների նոր իմաստալից ճանապարհային քարտեզ», ասել է նա։