Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է, այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը. Արսեն Ղուկասյան

172

Հայաստանի մորգերում խայտառակ վիճակ է տիրում: Այս մասին ֆեյսբուքյան լայվում ասել է ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախից պարկերով Հայաստան տեղափոխված մարմինները Կապանի դիահերձարանում դրված են երկրորդ հարկի՝ բաց պատուհաններով սենյակում: Տարածքում անտանելի հոտ է տիրում:

«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… Գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղարկեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է, ո՞վ է այդտեղի գլխավոր բժիշկը, ասեք՝ այ կենդանի, էդ ի՞նչ ես անում, ո՞վ է նման բան տեսել: Գալիս ենք էլի իմ ասածին, որ տեղ չունեք, դրա համար դիերի փոխանակում չեք իրականացնում»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասաց հարազատներին փնտրող քաղաքացին:

blob:https://www.facebook.com/01db09c8-38b5-4f2f-8758-91024b6efb2c

Yerkir.am