Թրամփը քննադատեց պաշտպանական բյուջեի վետոն

171

Դոնալդ Թրամփը քննադատել է Սենատին 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի վերաբերյալ որոշման համար։ Փաստաթուղթը պատժամիջոցներ է պարունակում «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ: Վետոն հաղթահարվել էր վերին պալատի անդամների ավելի քան երկու երրորդի ձայներով:

«Մեր հանրապետական ​​Սենատը հենց նոր բաց թողեց հնարավորությունը՝ ազատվելու 230-րդ բաժնից, որն անսահմանափակ իրավունքներ է տալիս խոշոր տեխնոլոգիական ընկերություններին: Ամո’թ: Այժմ նրանք ցանկանում են չինական վիրուսից աղքատացած մարդկանց $ 600 տալ այդքան խիստ անհրաժեշտ 2000 ԱՄՆ դոլարի փոխարեն: Անարդար է։ Ոչ էլ խելացի», ասվում է Twitter-ում Թրամփի հաղորդագրության մեջ: