Թվերի ճակատագրական զուգադիպությունը. պատերազմում զոհված Արենն այսօր կդառնար 19 տարեկան

182

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արեն Միրզոյանն այսօր կդառնար 19 տարեկան։ Նա ապրեց ընդամենը 18 տարի, 9 ամիս, 18 օր։

Հայրը նկատում է՝ նրա ծննդյան ու մահվան թվերի միջև արտասովոր զուգադիպություն կա, դրանք նույն թվերն են՝ հակառակ դասավորությամբ։ Արենը ծնվել է 02.01.02թ. և մահացել 20.10.20թ.։

Արենը հաճախում էր Շուշիի հեղինակային երգի ակումբ, ընդունվել էր ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ու գնացել բանակ:

Հայրը՝ «Շուշի» եւ «Ակունք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Կարեն Միրզոյանը, ասում է՝  Արենը կարանտինի պատճառով բախտ չունեցավ նորմալ Վերջին զանգ նշելու, տատիկն ու պապիկը չկարողացան Գորիսից գալ եւ շնորհավորել նրան, ԵՊՀ ընդունվեց, բայց այդպես էլ չտեսավ, թե որտեղ է գտնվում համալսարանի շենքը: Տղան զոհվել է ներքին օրգանների վնասումից: Նա ունեցել է միայն պաշտպանիչ սաղավարտ, մինչդեռ զրահաբաճկոն ունենալու դեպքում, ըստ Արենի մայրիկի՝ Լիլիթ Հայրապետյանի, կարող էր փրկվել: Զրահաբաճկոն չունենալը պատճառաբանել էին նրանով, որ հրետանավորներին «չի հասնում»:

News.am