Զարիֆը Թրամփին նախազգուշացրեց ԱՄՆ-ի դեմ Իսրայելի սադրանքների մասին

197

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է Իսրայելից ԱՄՆ-ի վրա հնարավոր հարձակումների մասին: Համապատասխան նախազգուշացումը՝ ուղղված ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, նա տեղադրել է այսօր Twitter-ի իր էջում:

«Իրաքի նոր հետախուզական տեղեկությունները խոսում են այն մասին, որ իսրայելական գործակալ սադրիչները ծրագրում են հարձակումներ ամերիկացիների դեմ՝ հեռացող Թրամփին փակուղի մտցնելով պատերազմի կեղծ պատրվակով: Զգուշացեք ծուղակից, Դոնալդ Թրամփ», – գրել է Զարիֆը:

Նա հավելել է, որ «ցանկացած հրավառություն» ծանր հետևանքներ կունենա, հատկապես «լավագույն ընկերների» համար:

 Ավելի վաղ Զարիֆը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն փորձում է պատրվակ գտնել Իրանի հետ պատերազմ սանձազերծելու համար: