Արցախյան պատերազմի մասնակից 82670 ադրբեջանցի զինվորականներ պարգևատրվել են մեդալներով

126

FB օգտատեր Վարդան Բալյանը իր էջում գրում է, –

Քելբաջարի ազատագրության համար մեդալով պարգևատրվել են 5203 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 15 գնդապետ, 56 փոխգնդապետ,
Աղդամի ազատագրության համար մեդալով 2267 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 15 գնդապետ, 41 փոխգնդապետ,
Շուշիի ազատագրության համար մեդալով 4646 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 4 գեներալ֊մայոր, 31 գնդապետ, 141 փոխգնդապետ։
Առաջիկայում, առանձին գրառումով կանդրադառնամ ավելի հանգամանալից, իսկ հիմա մի քանի կարևոր դիտարկումներ վերոնշյալի կապակցությամբ։
1. Ղարաբաղյան պատերազմի մասնակցի մեդալով պարգևատրվել են կանոնավոր բանակի կազմում մասնակից բոլոր զինծառայողները, թիվը ֆիքսենք՝ 82670։
2. Քելբաջարը չի ազատագրվել, ոչ էլ Լաչինը, ոչ էլ Աղդամը, Շուշին էլ բոլորս ենք տեսնում, մեզ խնդրում են, ռուսների ուղեկցությամբ այցելում գրավված բերդաքաղաք։ Ամեն դեպքում, ուշադրություն դարձրեք այդ ուղղություններով գործող ադրբեջանական զորքերի թվակազմին և սպայակազմի տվյալներին, պետք կգա։
Քարվաճառում կենտրոնացած 5203 զինվորներից կազմված զորախումբը փաստացի որևէ լուրջ առաջխաղացում չի ունեցել, Աղդամի ուղղությամբ՝ 2267, արդյունքը նույնը, Շուշին գրոհել են 4646՝ հիմնականում հատուկ ջոկատայիններից կազմված զորք, այդուհանդերձ, փաստ է, որ բերդաքաղաքն իրականում չի գրավվել։
Ինչևէ, առաջիկայում կհրապարակեմ ռազմաճակատի մյուս ուղղությունների մասին տվյալներ, այդ թվում՝ Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունիի, Ֆիզուլիի, Ղուբաթլիի և Զանգելանի, որոնք բազմակի ավելի խոսուն են։ Ու կլինեն հարցեր, որոնց պատասխանը մեր նոր սկզբից խոսող իշխանությունը չի կարողանա գտնել, որովհետև հարցերի պատասխանը միայն մեկը կարող է լինել։
Դատվելու եք՝ կենդանի, թե մեռած, բայց դատվելու եք հաստատ։