Արցախի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում հունվարի մեկին ծնվել է 5 երեխա

135

2021թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»: