ԱՄՆ Սենատը հաղթահարեց Թրամփի` պաշտպանական բյուջեի վետոն

33

 ԱՄՆ սենատորները քվեարկել են 2021 թ․ պաշտպանական բյուջեի օգտին: Այսպիսով նրանք հաղթահարեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փաստաթղթի վրա դրված վետոն:

Փաստաթղթին աջակցել է խորհրդարանականների ավելի քան երկու երրորդը: Քվեարկությունը հեռարձակվել է երկրի լրատվական ալիքներով:

Առաջին անգամ Թրամփի նախագահության ընթացքում կոնգրեսականները կարողացան հաղթահարել նրա վետոն: Այսպիսով փաստաթուղթն ուժի մեջ է մտնում: