Brexit-ն ավարտվեց․ Մեծ Բրիտանիան վերջնականապես դուրս եկավ ԵՄ-ից

46

Կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին Միացյալ Թագավորությունն ընդմիշտ լքեց Եվրոմիությունը՝ դուրս գալով ԵՄ միասնական շուկայից և մաքսային միությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 Այսպիսով, հանրաքվեից չորսուկես տարի անց (2016 թ. հուլիսի 23) ​​իրականացվեց բրիտանացիների կամքը, և Թագավորությունը դադարեց մտնել միասնական շուկա և ԵՄ մաքսային միություն, իսկ Եվրոմիության հետ փոխգործակցությունը տեղափոխվեց նոր մակարդակ: Այսուհետ, միությունից դուրս գալու գործընթացի ավարտից հետո, այն կարգավորվելու է երկկողմ հարաբերությունների մասին համաձայնագրով։