ՄշակույթԱզգային ՏԵՐԵւԱԹԱՓ Հեղինակ ԱԶԳ - 01/01/2021 73 Share Facebook Twitter Pinterest WhatsApp Տերեւաթափ… Բաց դաշտերում կռվող տղերք, Խրամատներ բազում-բազում, Բաց դաշտերում թափված դիեր’ Տերեւաթափ… Բազում-բազում զինվորիկներ Ու թեւաթափ… Անտառներում, Բաց դաշտերում, Սեգ սարերում տերեւաթափ… Դեմքին խփվող անսանձ քամի. Ու քամու հետ տերեւաթափ… Երկինքն ի վեր Երկինքն ի վար տերեւաթափ, Աչքերն ի վար անձրեւի հետ տերեւաթափ… Բողոքի մեջ, Աղոթքի մեջ, Լույսերի մեջ տերեւաթափ… Ու իմ ազգի հոգին ի վեր Հոգին ի վար տերեւաթափ… Հազարամյա երկրիս մի ա’փ Այս շները ոնց դարձրին Տերեւաթափ… Տերեւաթափ… Տերեւաթափ… Աշոտ Մինասյան Մ.Ա.Հ. ք. Սիսիան 31.12.2020թ 23։59