Վեհափառն այցելել է Եռաբլուր

190

Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի եւ Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է  «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը եւ եպիսկոպոսները աղոթք են բարձրացրեցրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:

Նորին Սրբությունը այցելել է նաեւ ազգի հերոս զավակների շիրիմներին։