Ստոլտենբերգը Ռուսաստանին չի համարում անմիջական սպառնալիք

166

 ՆԱՏՕ-ն չի տեսնում Ռուսաստանը որպես դաշինքին անմիջական ռազմական սպառնալիքի աղբյուր: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք՝ ռազմական հարձակման տեսքով։ Բայց ես տեսնում եմ Ռուսաստանը, որը կայանում է: Նա իր ռազմական հզորությունն օգտագործում է իր հարևանների՝ Վրաստանի և Ուկրաինայի դեմ», – հավելել է Ստոլտենբերգը: