Շոտլանդիան միտք ունի շուտով վերադառնալ ԵՄ

129

 Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրամիություն։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը այդպիսի հայտարարություն է արել հունվարի 1-ին Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական ավարտի նախօրեին:

«Եվրոպա, Շոտլանդիան շուտով կվերադառնա: Լույսը մի անջատիր», – հինգշաբթի Twitter-ում գրել է Սթերջենը:

Շոտլանդիայի առաջին նախարարը ավելի վաղ պնդում էր, որ ԵՄ-ի հետ գործարքը չի կարող փոխհատուցել Brexit-ից Շոտլանդիայի կորուստները։