Նոր տարվա գիշերը լույս աշխարհ է եկել Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին

126

«Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը …….

Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է», – տեղեկացնումէ  Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

 Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր՝ եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։ Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել․ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներ կան, կտեղափոխեն Երևան։ «Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։ Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իրինա Յոլյանը։