Նախօրեին Ջաբրայիլի եւ Մարտունու ուղղություններից զոհված 3 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ. News.am

151

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի եւ Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,- հավելեց Թադեւոսյանը։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 աճյուն: