Նախօրեին Արցախից 3 զինծառայողի մարմին է դուրս բերվել

155

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի եւ Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,- հավելել է  Թադեւոսյանը։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 աճյուն: