Թրամփը խոստացել է 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստել ամբողջ աշխարհին

51

Միացյալ Նահանգների իշխանությունները 2021 թվականի սկզբին ամերիկացիներին կապահովեն կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութով, որից հետո կսկսվեն ամերիկյան պատվաստանյութերի լայնածավալ մատակարարումներ աշխարհի այլ երկրներ: Այս մասին ազգին ուղղված իր ամանորյա ուղերձում հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Պետության ղեկավարի ուղերձը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:

«Այս տարվա սկզբին պատվաստանյութը հասանելի կլինի յուրաքանչյուր ամերիկացու, իսկ դրանից հետո այն կտարածվի ամբողջ աշխարհում»,- նշել է Թրամփը:

Ներկայում ԱՄՆ-ում թույլատրվում է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի արտակարգ օգտագործումը, դրանցից մեկը մշակվել է Pfizer եւ BioNTech ընկերությունների, իսկ մյուսը` Moderna ընկերության կողմից:

ԱՄՆ-ը COVID-19 դեպքերի թվով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Համավարակի ողջ ընթացքում ավելի քան 19 միլիոն ամերիկացիներ են վարակվել կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 340 000-ը մահացել են:

News.am