Բրիտանիայի դեսպանը ակնկալում է ԱՄՆ-ի հետ համագործակցություն ՌԴ-ին և Չինաստանին հակազդելու համար

155

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կարեն Փիրսը հույս ունի, որի կլինի Լոնդոնի և Վաշինգտոնի սերտ համագործակցություն Մոսկվայի և Պեկինի դեմ մրցակցության հարցում, հատկապես կորոնավիրուսային նոր համաճարակից վերականգնման ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա «Ռուսաստանի և Չինաստանի, հատկապես Չինաստանի ռազմավարական մրցակցությունը» համարում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի «ամենամեծ մարտահրավերներից» մեկը:

 «Մենք, օրինակ, չենք ցանկանում մի օր արթնանալ և պարզել, որ չինական չափանիշները գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը և կիբեռտարածքը», – ասել է նա:

Փիրսը շեշտել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համագործակցությունը այս ոլորտներում: