ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել B-52 ռազմավարական ռմբակոծիչներ

176

Միացյալ Նահանգները կրկին իր ուժը ցույց տալու համար Մերձավոր Արևելք է տեղափոխել B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի գործառնական պատասխանատվության ոլորտն ընդգրկում է հիմնականում Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան:

Ինչպես նշված է հրամանատարության մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ, խոսքը Մերձավոր Արևելքում Հյուսիսային Դակոտայից ժամանած երկու B-52 ռմբակոծիչների ժամանակավոր տեղակայման մասին է:

Վերջին 45 օրվա ընթացքում սա տարածաշրջանում ամերիկյան ծանր ռմբակոծիչների երրորդ տեղակայումն է: