Ամերիկյան հետախուզությունը վստահ է, որ Իրանը ծրագրում է հարձակվել Իրաքում ամերիկյան բանակի վրա

55

Պենտագոնի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է հարձակվել Իրաքում ԱՄՆ զինված ուժերի վրա: Գերատեսչությունը հիմնվում է Սպիտակ տան հետախուզության տվյալների վրա:

Ըստ ԱՄՆ ՊՆ պաշտոնյաների, Իսլամական Հանրապետությունը կարող է հարձակվել ամերիկյան թիրախների վրա, բացի դրանից, ավելի արդյունավետ հարձակում կազմակերպելու նպատակով Բաղդադին ենթակա զինյալները բանակցել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժի հետ, հաղորդում է CNN-ը։