Ալիևը պատասխանել է հայկական հուշարձանների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդումներին

123

 «Մենք համաշխարհային հանրությանը ցույց տվեցինք ճշմարտությունը պատերազմի, ավերված քաղաքների և գյուղերի մասին: Ոչ մի միջազգային կազմակերպություն չի այցելել դրանք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն այսօր փորձում է մեր հանդեպ պնդումներ անել, թե իբր չենք կարող այստեղ պաշտպանել հայկական կրոնական հուշարձանները:  Թեև դա սուտ է: Բոլոր կրոնների հուշարձանները Ադրբեջանում պաշտպանված են», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ամանորյա ուղերձում։ Տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: