Չինաստանն ու ԵՄ-ն բանակցություններ են վարել ներդրումային համաձայնագրի շուրջ

192

Չինաստանն ու Եվրոմիությունն ավարտեցին բանակցությունները ներդրումային համաձայնագրի շուրջ, Twitter-ում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Չինաստանի կողմից բանակցություններին մասնակցում էր Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Եվրոմիության կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այսօր ԵՄ-ն և Չինաստանը սկզբունքորեն ավարտեցին բանակցությունները ներդրումային համաձայնագրի շուրջ՝ առավել հավասարակշռված առևտրի և բիզնեսի հնարավորությունների համար», – գրել է ֆոն դեր Լայենը:

Նա շեշտել է, որ Եվրոմիությունն աշխարհում ամենամեծ շուկան ունի և բաց է բիզնեսի համար: