Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. այն վերաբերում է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանը

142

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հաստատել հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները (այսուհետ՝ միջոցառումներ)՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրային դրույթներն ու հարկաբյուջետային սահմանափակումները հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տնտեսական քաղաքականության հայեցակարգը (ռազմավարությունը) և այդ համատեքստում՝ եկա-մուտների քաղաքականության վերափոխման համապարփակ (ոչ հատվածավորված) տեսլականը։