Նաիրա Զոհրաբյանն իրեն դրսևորել է որպես բարձր պրոֆեսիոնալ. Կոմունիստական կուսակցությունների միություն

57

«Կոմունիստական կուսակցությունների միություն-Խորհրդային միության կոմունիստական կուսակցության» կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, որում նշվում է, որ կուսակցությունը մտահոգությամբ է հետևում հայաստանյան ներքաղաքական դիմակայությանը և եղբայրական հայ ժողովրդին ցանկանում է շուտափույթ վերադարձ հանուն հայրենիքի ստեղծարար ջանքերին, որի հիմքը դրվեց Ռուսաստանի դաշնության խաղաղապահ առաքելության շնորհիվ:

«Հանրապետության իշխանությունների ճնշումները քննադատների և ընդդիմադիրների հանդեպ չեն նպաստում կառուցողական երկխոսությանը և երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն: Անհանգստությամբ ենք արձանագրում, որ նշյալ քաղաքականության հերթական դրսևորումներից մեկը եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Նաիրա Վահանի Զոհրաբյանի հեռացումն Ազգային Ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2019թ.-ի սկզբից: Այդ ընթացքում նա իրեն դրսևորել է որպես բարձր պրոֆեսիոնալ և կառուցողական քաղաքական գործիչ, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական միության ամրապնդման հետևողական կողմնակից, հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման դեմ:

Կարծում ենք, որ Ազգային ժողովում և դրանից դուրս ընդդիմության վրա նման բացասական ազդեցությունը հակասում է գոյություն ունեցող տարաձայնությունների ինստիտուցիոնալ հանգուցալուծման հայտարարված քաղաքականությանը»,-ասված է հայտարարությունում:

Աղբյուր՝ AntiFake.am