Հոգով ճորտերի վարչապետը

85

Ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցրել կամ նստել եմ համակարգչի առջև հրա­պա­րա­կախոսական հոդված գրելու, ինքնաբերաբար գործել են ներքին կարմիր գծերը: Այս անգամ, սակայն, ինձ հազիվ թե հաջողվի այդ սկզբունքը լիովին պահպանել, որով­հետև դիմացինը բարոյականության ու քաղաքակրթության բոլոր կարմիր գծերը վաղուց է անցել: Խոսքս վարչապետի ինքնահռչակ տեղապահի մասին է:

Նիկո՛լ, դու մի վիճակում ես, երբ փորձում ես ամեն գնով դուրս պրծնել քո իսկ լարած թակարդից, բայց ավելի ու ավելի ես խճճվում նրա մեջ: Դու այլևս թշվառության ու ողորմելիության մարմնացում ես, բայց քեզանից ավելի թշվառ ու ողորմելի են քեզ շրջապատողները, լինենք նրանք քո կուսակից պատգամավորները, թե գործադիր իշխանության ներ­կա­յա­ցուցիչներ, որոնք դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում իրենց ներկա կարգավիճակից բխող պատասխանատվությունը:

Խուսափելով քեզ ուղղված բոլոր կարևոր ու սուր հարցադրումներից՝ դու, Նիկո՛լ,  նորից ու նորից շարու­նա­կում ես մոլորեցնել առանց այն էլ անորոշությունների գիրկն ընկած մարդկանց՝ նրանց վախեցնելով պատերազմի հնարավոր վերսկսման ուր­վա­կա­նով, եթե մենք կամովին չզիջենք մեր հայրենիքի այն տարածքները, որոնց նկատ­մամբ հավակնություններ է դրսևորում թշնամին: Սյունիքի Որոտան ու Ճակա­տեն գյուղերի բնակիչ­նե­րին թշնամու հետ համա­կե­ցու­թյան հորդոր կարդալուց առաջ ընտանիքիդ հետ գնա և 2 գիշեր քնիր այդ գյուղերում, բայց առանց պահպա­նու­թյան ծառայության աշխա­տա­կից­ների: Եռակողմ հայտարարության մեջ, որի տակ նաև քո ստո­րա­գրությունն է, Նիկո՛լ, ոչ մի խոսք չկա թշնամուն նոր տա­րածք­ներ հանձնելու մասին: Ընդ­հա­կա­ռակը, ասվում է, որ կողմերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտ­նվում են հայ­տա­րա­րությունը ստորագրելու պահին: Հետևաբար ո՞ր փաս­տա­թղթի կամ պայմանագրի հիման վրա ես դու շարունակում տարածքներ զիջել: Գուցե բանավո՞ր համա­ձայ­նության, որը կատարելու համար «տղամարդու» խոսք ես տվել: Միգուցե ժողովրդին նախապատրաստե՞ս քո «ցավոտ» զիջումների ողջ փա­թե­թին, ինչպես դա փորձեցիր անել պատերազմի ընթացքում: Թե՞ դա միանգամից չես անում, որպեսզի միանգամից էլ չկորցնես դեռևս քեզ աջակցողների այն պարզամիտ զանգ­վածը, որը դեռևս շա­րու­նա­կում է ի դեմս քեզ տեսնել իր փրկչին: Իսկ դու ումի՞ց կամ ինչի՞ց ես փրկել այդ զանգվածին, Նիկո՛լ: Այսպես կոչված «երկիրը թալա­նող­նե­րի՞ց»: Իսկ դու և քո շրջապատը չե՞ք թալանել անցած 2,5 տարվա ընթացքում: Եթե ուրիշ ոչինչ չասեմ, հենց միայն ապօրինի պարգևավճարները բավարար են, որպեսզի քո ու քո շրջապատի «սրբապատկեր»-դի­մա­կը պատռված լինի: Բայց չէ՞ որ իրականությունն ավելի դառն է:  Ինչպես քո, այնպես էլ անմիջական շրջա­պա­տիդ ապօրինությունների մասին հատ­կա­պես վերջին մեկ ու կես տարվա ըն­թացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնց քեզ են­թա­կա իրավապահ կառույցներն ընթացք չեն տվել և չեն տալու, քանի դեռ զբաղեցնում ես վարչապետի աթոռը: Բայց չէ՞ որ քո «իշ­խա­նությունը», որից միայն «ի՜…»-ն է մնացել, շուտով կավարտվի: Դեռևս ոչ ոքի չի հաջողվել այն սեփա­կա­նացնել և քեզ նույնպես չի հաջողվի: Դու չես հերքել քեզ ուղ­ղ­ված ֆինանսական չարա­շա­հում­ների մեղա­դրանք­նե­րից և ոչ մեկը: Կամ եթե փորձես հերքել, ի՞նչ է՝ կհավատա՞ն … : Եթե մեկ ուրիշ ղեկավարի ուղղվեր կաշառքի դիմաց հայրենիքի մի մասը վաճառքի հանելու մեղադրանք, այն էլ հազարավոր զոհերի արյան գնով, անկախ այդ ղեկավարի նկատմամբ իմ ունեցած վերաբեր­մուն­քից, ես դրան չէի հավատա: Քո դեպքում հակված եմ հա­վա­տա­լու, որով­հե­տև անցածդ ճանապարհը տալիս է դրա հիմքերը (այդ մասին նույնպես հրա­պա­րակումներ են եղել, որոնք դարձ­յալ դու հերքելու փորձ չես արել): Դու այնքան պրիմիտիվ ես (այո՛, պրիմիտիվ, ոչ թե պարզունակ), որ նույնիսկ Վրաստանի վարչապետին մաք­սա­­նենգ գործարքի առա­ջարկ ես արել (սա նույնպես չես հերքել), առանց հասկանալու դրա հնարավոր հե­տևանք­ները ոչ միայն քեզ, այլև մեր պե­տու­թյան համար: Դու փորձել ես ամեն ինչից փող սարքել՝ չգիտակցելով, որ դա բումե­րան­գի նման կարող է հար­վա­ծել քեզ:

Նիկո՛լ, երբ հայտարարեցիր արցախյան բանակցային գործընթացը քո՝ զրո­յա­կան կետից սկսելու մասին, ըստ ամենայնի՝ չհասկացար, որ ձեռնոց ես նետում այդ հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր պետություններին: Իհարկե, նրանց ներկայացուցիչները քթների տակ ծիծաղել են առաջին հայացքից խորամանկ թվացող, իսկ իրականում չափազանց պարզունակ քո հնարքի վրա, որով­հե­տև դրանով դու՝ դիվանագիտության այբուբենը չիմացողդ, ուզում էիր դիվանա­գի­տու­թյան դասեր տալ այդ գործում մազերը սպիտակեցրած մարդկանց: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն ռազմական գերտերությունները, այն էլ՝ հազ­վա­դեպ: Մի՞թե Հայաստանի Հան­րա­պետությունն այն երկիրն է, որի ղեկավարը կարող է այդպիսի հանդգնություն դրսևորել և մնալ անպատիժ: Իսկ պատժվողը եղանք մենք բոլորս՝ որ­պես պետություն ու ժողովուրդ, երբ, ըստ էության, միայնակ մնացինք վերջին պա­տե­րազմում:

Եվ այդ ամենից հետո, Նիկո՛լ, դու քեզ համարում ես Հայաստանի Հան­րա­պե­տության վարչապե՞տը: Դու չե՛ս կարող իմ վարչապետը լինել: Դու կարող ես լինել միայն հոգով ճորտերի վարչապետը, որոնք առաջնորդվում են «ով էշ, մենք փալան» հայտնի սկզբուն­քով, անկախ այն բանից, թե որքան է նրանց թիվը: Քեզ մերժել են ՀՀ գրեթե բոլոր գիտա­կր­թական հաստատությունները, հոգևոր կենտրոնները, հասարա­կա­կան-քա­ղա­քական բազմաթիվ կազմակերպություններ, գործարար աշխարհի ակն­առու ներ­կա­յա­ցուցիչների գերակշիռ մասը, Սփյուռքի գրեթե բոլոր հաս­տա­տու­թյուն­ները, որոնք հայ­րե­նիքի համար դժվարին պահերին նրա կողքին են եղել իրենց ողջ ներուժով: Այլ կերպ՝ քեզ մերժել է հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և ֆինանսական ողջ ընտրանին իր աշ­խար­­հա­սփյուռ ընդգրկումով, բայց դու միայն քեզ բնորոշ պնդա­ճա­կա­տությամբ շա­րունակում ես կառչած մնալ աթոռին և մանրախնդրությամբ փորձում ես պիտա­կա­վորել քո հրաժարականը պահանջողներին՝ նրանց անվանելով «պսևդո­էլի­տա»:

Նիկո՛լ, եթե հայ ժողովրդի մեջ կա «պսևդո» ինչ-որ բան, դա առաջին հերթին քո անվան կողքին կարող է դրվել:

Հրաժարականդ պահանջող դասախոսներին անվանեցիր կաշառքով գնա­հա­տա­կան նշանակողներ: Ասա այն դասախոսի անունը, որը քեզանից կաշառք է պա­հան­ջել գնա­հա­տական նշանակելու համար, եթե կա այդպիսին: Քեզ ինչո՞ւ են հեռացրել ԵՊՀ-ից, գնահատականի համար կաշառք չտալո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով …   

Ասել եմ և ավելորդ չեմ հարարում կրկնել. դու, Նիկո՛լ,  հասկանում ես միայն բիրտ ուժի լեզուն, քաղաքակիրթ խոսքը քեզ համար չէ, որովհետև քաղաքակիրթ խոսքը հասկանալու համար պիտի համապատասխան արժեհամակարգի կրող լինել, որը քեզ խորթ է:

Իշխանավորները, որպես կանոն, հակված են լսելու միայն ականջահաճո բա­ներ, անկախ նրանից, թե դրանք որքանով կապ ունեն իրականության հետ: Քաջ Նազարի կերպարը դրա գեղարվեստական մարմնացումն է: Իշ­խա­նա­վորների արբան­յակ­ներն էլ, հետևելով այդ «ոսկե կանոնին», խուսափում են նրանց դառն ճմար­տու­թյուն­ներ մատուցելուց, եթե, իհարկե, դա գիտակցում են: Նիկո՛լ, այդպիսի դառն ճշմարտություններից մեկը հետևյալն է. կարող է կանգ առնել հանուն իշխա­նության մղվող պայքարը, եթե շարունակելը վտանգում է հայրենիքն ու պետա­կա­նությունը, իսկ հանուն հայրենիքի ու պետականության մղվող պայքարը չի կարող կանգ առնել, որովհետև նրանք արդեն իսկ վտանգված են:

Վարդան Պետրոսյան

28. 12. 2020 թ