ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

118

Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։

Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։

Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։

Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ Եկեք հենց այդպիսի ապագայի հավատով դիմավորենք նոր, 2021 թվականը։

Ռոբերտ Քոչարյան