ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

134

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։