Հանրապետությունում արձանագրված գնաճի առնչությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին. Մարուքյան

183

Newshttps://cdn.adstock.pro/10/azd/a27c904b73e665d41a5e1979df86a11a/BWAyIyRjP9/index.html#HCqhHWT5FhIq6btcՀանրապետությունում արձանագրված գնաճի առնչությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին. Մարուքյան10:55, 31.12.2020Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Տնտեսություն

Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Այս մասին Facebookիր էջում գրել է ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։

Ընդ որում՝ հայտնի է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների գների էլ ավելի թանկացման։

Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմը նոր է վերջացել, համաճարակը դեռ մոլեգնում է մեր երկրում, մի կողմից կորցրել ու կորցնում ենք աշխատատեղեր, մյուս կողմից քաղաքացիների ֆինանսական բեռը միայն ավելանում է։

Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած ապրանքների գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»: