Իրանը Թրամփին համարում է գեներալ Սոլեյմանիի սպանության գլխավոր մեղավորը

76

Իրանը խագահ Դոնալդ Թրամփին համարում է համար մեկ մեղադրյալը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Ղուդս հատուկ ջոկատայինների հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ, հայտարարել է Իրանի դատական ​​իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին:

«Թրամփը համար մեկ հանցագործ է, որը պատասխանատու է նահատակ Սոլեյմանիի սպանության համար և ոչ մի դեպքում չի ազատվում պատժից», – ասել է Ռաիսին:

Ըստ նրա, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները «պետք է պատասխան տան նահատակ Սոլեյմանիի սպանության համար»:

Ռաիսին հավելել է, որ Իրանը այդ գործը հետաքննելու համար համապատասխան մեխանիզմներ է ներդրել և ունի բավարար ապացույցներ: