Գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է. ՀՀԿ գործադիր մարմինը Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

173

Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ 

Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին եւ Արցախին սպառնացող նոր մարտահրավերների եւ շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։

Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։

Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային  քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։ 

Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։

Կարեւորվեց կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։ 

ՀՀԿ Գործադիր մարմին

Աղբյուր՝ AntiFake.am