Բիթքոյնի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնը

42

Առեւտրային շրջանի ընթացքում բիթքոյնը թանկացել է 5,2 տոկոսով՝ հասնելով 29,061 դոլարի՝ գերազանցելով պատմական առավելագույնը: Այդ մասին վկայում են CoinDesk պորտալի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բիթքոյնը նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացած համակարգ է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Այն կարող է թողարել համակարգի մասնակից յուրաքանչյուր օգտատերը: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկեր հաշվիչ սարքի օգնությամբ: Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին:

Բիթքոյնի տարածման սրընթաց աճը տեղի է ունեցել վերջին տարիներին: Այդ կրիպտոարժույթի թողարկումը սահմանափակ է, այժմ «հայթայթված» է բիթքոյնների մեծ մասը:

news.am