Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանի ուղերձը

96

Ավարտին է մոտենում 2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:

Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները: Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:

Գլխավոր հարցը օրակարգում է,արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է՝ միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը: Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա:

Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները:

Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի:

Արշավիր Սուրենի Ղարամյան

Arshavir Gharamyan