Ավելի քան 46,7 հազար մարդ է վերադարձել Արցախ

242

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 265 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։Ընդհանուր առմամբ՝ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 46,7 հազար մարդ։