ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը կարող է հարված պատրաստել ամերիկյան ուժերի դեմ

220

ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը կարող է ծրագրել հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերին՝ մոտ մեկ տարի առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Ղուդս հատուկջոկատայինների հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Ըստ վերջինիս, Պենտագոնը տեղեկություններ ունի, համաձայն որոնց՝ Իրանը «ցանկանում է վրեժ լուծել այդ սպանության համար»: