Ալիևի առաջարկը Լաչինի վերաբերյալ

475

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել նոր միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը կկապի Հայաստանի հետ: Միաժամանակ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանին տալ Լաչին քաղաքը, որով անցնում է Լաչինի միջանցքը:

«Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ ունեցած զրույցների ընթացքում ես ասացի, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Ուստի մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք», – ասել է Ալիևը:

Նրա խոսքերով, երթուղու զարգացման և շինարարության համար երեք տարի է հատկացվել, բայց աշխատանքները կարող են ավարտվել ավելի վաղ, գրում է news.ru-ն: