Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով

284

«Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», -ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: