Airthings Masters․ Արոնյանը 1/4 եզրափակիչի առաջին ռաունդում հաղթեց Նակամուրային

145

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում առաջին ռաունդի չորս պարտիայում 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ ոքի, մեկում հաղթանակ տարավ։

Դեկտեմբերի 30-ին գրոսմայստերները կանցկացնեն քառորդ եզրափակիչի երկրորդ ռաունդը։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում մրցում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Դուբովը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ամերիկացի Ուեսլի Սոն։

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: