Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ վերականգնմանն ուղղված ջանքերը

37

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

«Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: