ՌԴ և ՀՀ արտգործնախարարները վերահաստատեցին դաշնակցային կապերը շարունակելու տրամադրվածությունը

122

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են իրենց մտադրությունը 2021 թվականին պահպանելու դաշնակցային համագործակցությունտ:

«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Գոհունակությամբ է արձանագրվել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը անցյալ տարում, և հաստատվել է 2021 թվականին նման դինամիկա պահպանելու փոխադարձ տրամադրվածությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: