Չինական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ արդյունքները

137

Չինական Sinopharm դեղագործական ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութը 79.3% դեպքերում ի վիճակի է կանխել վարակի ռիսկը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Պեկինի կենսաբանական արտադրանքի ինստիտուտը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս պատվաստանյութն ապացուցել է, որ անվտանգ է: Այն արդյունավետ էր 79,3%-ով», – ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

Ինչպես հիշեցնում է ինստիտուտը, Sinopharm-ն արդեն փաստաթղթեր է ուղարկել Չինաստանի դեղագործական արտադրանքի վերահսկման պետական ​​վարչությանը` զանգվածային արտադրություն սկսելու համար: