Շուշիից մոտ 50 ընտանիքի ժամանակավոր բնակարաններով ապահովման ծախսերը կհոգա հիմնադրամը

65

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել է Շուշիից տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ նրանց առաջնահերթ կարիքները հասկանալու և ստեղծված ծանր սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Հիմնադրամը ստանձնել է Շուշիից տեղահանված մոտ 50 ընտանիքի ժամանակավոր բնակարաններով ապահովման ծախսերը առաջիկա ամիսների համար: