Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետև երբ, ի պատասխան Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ցուցանակի, ասում է, որ իր ամենամեծ բացթողումը թալանածը հետ չբերելն է, հենց այդ պահին նրա գրասենյակ չի մտնում հավաքական Քյոխը ու գլխից խփում. Մինասյան

150

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ունայնություն ունայնությանց [Ժողովող 1;1, Սողոմոն Իմաստուն] կամ Քյոխին սպասելիս

Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը Whatsup-ի` ՔՊ-ի փակ չատում տվել է ակտիվանալու հրահանգ։ Ֆեյսբուքում միանգամից վերակենդանացավ հայհոյանքների մագնիս Արմեն Մարտիրոսյանը, սկսեցին սպառնալ հեղափոխության պահպանակները, իսկ Աննան ու Լենան նորից սկսեցին իրենց «ֆենված» շրջայցերը։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց։ Իր մոտ ստացվեց պահել ամենաառաջին ու կարևոր հարվածը։ Հիմա վստահ է, որ մնաց։ Ճի՞շտ է Նիկոլը, այո՛։

Ստացվելո՞ւ է Նիկոլի մոտ՝ ո՛չ։

Մարսելո՞ւ է՝ ո՛չ։ Եթե շուտ հեռանար, գուցե մարսեր, գուցե ինչ-որ բան էլ պայմանավորվեր։ Հիմա արդեն՝ ո՛չ։ Ուշ է։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետև նրա դեմ որոշեցին պայքարել, այլ ոչ թե պատժել ու գործել։ Մինչդեռ Նիկոլի դեմ պայքարել չի կարելի։ Նիկոլին պետք է գործողությունների աննահանջ հերթականությամբ մեկուսացնել ու պատժել։ Նիկոլը ժողովրդի և պետության թշնամի է։ Օրենքից դուրս դավաճան։ Հետևաբար նրա պատժին պետք է հասնել բոլոր եղանակներով։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետև երբ, ի պատասխան Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ցուցանակի, ասում է, որ իր ամենամեծ բացթողումը թալանածը հետ չբերելն է, հենց այդ պահին նրա գրասենյակ չի մտնում հավաքական Քյոխը ու գլխից խփում։ Որովհետև Նիկոլը մտածում է, որ ոչ մեկն էլ չի մտնի։ Ոչ մեկն այդքան չկա։ Բայց Նիկոլը մոռանում է, որ Քյոխն իր հայրենիքում Կարեն Ջալավյան է ու միայն թշնամու դեմ է դառնում Քյոխ։ Որ Կարենը չի ուզում դառնալ Քյոխ Երևանում։ Ու Նիկոլը չի հասկացել՝ շուտով Քյոխը հասկանալու է, որ իր գլխավոր ու միակ թշնամին հենց ինքն է ու Քյոխ դառնալու են շատերը։

Նիկոլը մտածեց, որ իր մոտ ստացվել է, որովհետև արյունոտ առևտուր հնարավոր է անել։ Ոմանց ԱԺ նախագահի պաշտոն կխոստանա, մյուսներին մեկ այլ բան։ Այստեղ պարադոքսն այն է իհարկե, որ բոլորը՝ և՛ հնարավոր պայմանավորվողները, և՛ Նիկոլը գիտեն. նա խաբելու է ու քցելու առաջին իսկ հարմար պահին։ Նիկոլը երբեք իր խոսքը չի պահել ու երբեք որևէ մեկի հետ չի պայմանավորվել։ Նա, կատաղած շան պես, կնահանջի, որ հետո անսպասելի ու թիկունքից հարձակվի։

Վստահ լինելով, թե ժողովուրդն իր պես է, ում համար կարևոր չեն սեփական երեխաները, հայրենիքը, հողը, պետությունը և ճակատագիրը, ամենակարևորը՝ արժանապատվությունը, Նիկոլն անընդհատ գոռալու է փողի մասին և անընդմեջ խաբելու է։ Օգտագործում և օգտագործելու է այն քաղաքական գործիչներին, որոնք իր հետ գնում են գործարքի, ճիշտ այնպես, ինչպես օգտագործում է իր իմքայլականներին, դիվանագետներին, գործարարներին, սպաներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, գրողներին, զինվորների ծնողներին։ Բոլորին օգտագործելու է և դեն նետի՝ զրկելով նրանց արժանապատվությունից, դակելով դավաճանի խարանը, ապականելով ապագան և թողնելով մենակ։

Ու երբ Նիկոլը հեռանա, իսկ դրան մնացել է հաշված ժամանակ, արյան ու չարչարանքի մեջ բոլորիս աչքի առաջ մոր կյանքի հաշվին կծնվի նոր Հայաստանը։ Ու այլևս երբեք այսքան ապացույցներից հետո չեն մոռացվի այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, դավաճանեցին բոլորին և վաճառեցին իրենց հոգիները։

…Նիկոլի մոտ չի ստացվելու։ Ինչպես ոչինչ չի ստացվել մինչև հիմա, բացի դավաճանելուց, սպանելուց ու խայտառակ անելուց և խայտառակ լինելուց:

2020 թվականը մեկ պատգամ թողեց մեր ժողովրդին՝ մինչև վերջ պատժել բոլոր դավաճաններին, արյունոտ ձեռքը սեղմողներին, արյան առևտրում սակարկողներին։ Պատժել հանուն հայրենիքի»։