Մուտացիայի պատճառով պատվաստանյութերը կարող են ստուգվել արդյունավետության համար

51

 Կորոնավիրուսի ուժեղ մուտացիաները կարող են հանգեցնել նրան, որ մասնագետները ստիպված կլինեն լրացուցիչ ստուգումներ անցկացնել արդյունավետության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է ՏԱՍՍ-ը:

 Նրա խոսքերով, այս պահի դրությամբ եղած մուտացիաները, սակայն, չեն ազդի պատվաստանյութերի աշխատանքի վրա:

«Եթե մուտացիաները շարունակվեն կուտակվել, դա հիմք կլինի ավելի խորը մտածելու լրացուցիչ փորձերի անհրաժեշտության մասին», – ասել է նա: